Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ: