Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Ալավերդի քաղաքը 2020 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում ստացել է մեկ մեխանիկական գութան, մեկ ինքնաթափ մեքենա, 1 տրակտոր, մեկական խոտահավաք, խոտհնձիչ, խոտի մամլիչ, աղբամաններ։ 2020-ի ընթացքում Ալավերդիում ներդրվել է 43 միլիոն 245 հազար դրամ։

Այս տարի համայնք է մատակարարվել 34 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ 1 էքսկավատոր։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է Ալավերդի հացնել նաև մեկական մարդատար ՈւԱԶ, միկրոավտոբուս ու աղբատար մեքենա. նախատեսվող ներդրումը կազմում է 54 միլիոն 670 հազար դրամ։ Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ։

Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը։