ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները չեղարկելու իր որոշումը՝ հայտարարելով, որ չի ցանկանում խոչընդոտել Մոսկվայի մասնակցությանը Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին։
«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը շատ պարզ է։ Ես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների գործընթացում եմ և չեմ ուզում անել որևէ բան, որը հիմարաբար կհեռացնի Ռուսաստանին բանակցություններից»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պնդելով, թե վերջինս չի ցանկանում ավարտել պատերազմը։
Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ չեղարկելով Ռուսաստանի դեմ նախատեսված նոր պատժամիջոցները։



















