Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը չեղարկել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու իր առաջարկը «շաբաթներ տևած բուռն դրամայից հետո»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական «Գարդիանը»՝ վկայակոչելով Մասկի փաստաբանների պարզաբանումը:
Ամերիկացի միլիարդատիրոջ փաստաբանները պարզաբանել են, որ Իլոն Մասկը խզում է գործարքի պայմանավորվածությունը՝ Թվիթերի կողմից պայմանագրի բազմաթիվ դրույթների խախտումներից և կեղծ, ապակողմնորոշող հայտարարություններից հետո:
Հունիսի 21-ին «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն: