ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք մատուցեց 4-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 4-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:

Արմեն Գրիգորյանը ծաղիկներ դրեց Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության Խորհրդի պաշտոնական ֆեսյբուքյան էջից։