Երկվորյակներին լքած մոր մասին. «Եւ զարմացած եմ, եւ ուրախ».«Առավոտ»

Երկվորյակներին լքած մոր մասին. «Եւ զարմացած եմ, եւ ուրախ».«Առավոտ»
Երկվորյակներին լքած մոր մասին. «Եւ զարմացած եմ, եւ ուրախ».«Առավոտ»

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, որը բազմաթիվ գրավոր դիմումներ էր ստացել «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակներին որդեգրելու խնդրանքով, շփվել է երեխաների մոր հետ:  

«Առավոտ»-ի փոխանցմամբ , փոխմարզպետը հանդիպումից հետո Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով՝ գրելով, որ երեխաների մայրիկի հետ միասին եղել են և՛ ոստիկանական բաժանմունքում, և՛ մանկատանը:

«Բավականին աշխատանք պետք է, որպեսզի նա առավել լուրջ մոտենա իր կարգավիճակին: Մի հարցում բավականին զարմացած եմ և ուրախ: Քննիչի մոտ գրում էր բացատրություն և դիմում՝ երեխային հետ վերցնելու համար: Ամբողջ ընթացքը հետևում էի լարված. կկարողանա՞ գրել : Մի քանի թերթ գրեց և ոչ մի տառասխալ: Անկեղծ ուրախացա: Խոսեցի իր հետ մասնագիտական կրթություն ստանալու մասին: Թերևս սկզբից մերժեց , բայց հետո խոստացավ մի քանի ամիսից անդրադառնալ այդ հարցին։ Վստահ եմ կհաջողվի»,- գրել է նա։

Փոխմարզպետը նաև առիթ է ունեցել զրուցել 18-ամյա կնոջ զուգընկերոջ հետ, որը պատմել է՝ երեխաների ծնվելուց հետո տուն է վարձել, հոգ տարել, որպեսզի նրանք նորմալ պայմաններում մեծանան։ Թեև, ըստ փոխմարզպետի, ակնհայտ են, որ նրանք սոցիալական դժվարություններ ունեն ու առանց աջակցության չեն կարողանա հաղթահարել։ Սոֆյա Հովսեփյանի փոխանցմամբ, վերջինս, տեսնելով երեխաներին, միանգամից անուններով տարբերակել է նրանց։ 

«Այսօր խոսել եմ նաև Մ․-ի զուգընկերոջ հետ, երբ Մ․ն քննիչների մոտ էր։ Երիտասարդը շատ հստակ արտահայտվեց , որ պատրաստ է եղել ամուսնանալ Մ․-ի հետ, սակայն աղջիկը չի համաձայնվել, քանի որ չի վստահում և հավատը կորցրել է տղամարդու նկատմամբ: Ասաց, որ սիրով հոգ է տարել երեխաներին և կրկին պատրաստ է: Աշխատում և վաստակում է այնքան, որ կարող է այս պահին բավարարել նվազագույն պահանջները։ Իր խոսքերով՝ երբեք չի մնում անգործ, ունի մի քանի արհեստ և ինչ էլ լինի, մի գործ գտնում է իր համար: Շատ ուրախացավ, երբ իմացավ , որ Մարիամի հետ խոսել եմ մասնագիտություն ձեռք բերելու մասին և հաստատեց , որ դա իրեն պետք է, քանի որ խելացի է և կարող է սովորել»,- գրել է փոխմարզպետը: