Վարորդներ. «Ծառուկյանը բարեգործություն չի անում, այլ` չարագործություն» (Տեսանյութ)

Վարորդներ. «Ծառուկյանը բարեգործություն չի անում, այլ` չարագործություն» (Տեսանյութ)
Վարորդներ. «Ծառուկյանը բարեգործություն չի անում, այլ` չարագործություն» (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի բարեգործության պատճառով Աբովյանի եւ Չարենցավանի մոտ 80 ընտանիքներ արդեն ամիսներ է, ինչ վնասներ են կրում: Թիվ 259 Աբովյան-Երեւան, թիվ 275 Երեւան-Չարենցավան եւ Աբովյանի ներքաղաքային թիվ 1,2 եւ 3 երթուղիների վարորդներն առավոտից գիծ դուրս չեն եկել եւ չեն էլ պատրաստվում մոտակա օրերին աշխատել, քանի որ մեծ վնասներ են կրում նույն իրենց երթուղով շարժվող բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով:
Վարորդները դժգոհեցին, որ օրական անգամ 3000 դրամ էլ իրենց չի մնում, քանի որ ավտոբուսները դատարկ են գնում-գալիս. «Էդ ոչ բարեգործականը մեզ հավասար քշում է, մեր պասաժիրներին հավաքում` գնում է, մենք էլ դատարկ քշում ենք: Օրվա պլան չենք տալիս արդեն շատ վաղուց: Մեր ընտանիքներին սովի ենք մատնել արդեն: Սա բարեգործություն չէ, սա չարագործություն է»:

Կարդալ ավելին