Լոս Անջելեսում չպատվաստվածները 29 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ այս տարի «Դելտա» շտամով պայմանավորված նոր բռնկումների հետևանքով պատվաստված անձինք 29 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում, քան չպատվաստվածները:

Այն նահանգները, որտեղ պատվաստումները զիջում են իրենց տեմպերով, պետությունը բախվում է հոսպիտալացումների թվի աճի խնդրին, ինչն էլ ստիպում է ավելի մեծ ճնշում գործադրել ամերիկացիների վրա՝ օր առաջ պատվաստվելու համար:

Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսում Covid-19-ով վարակման ցուցանիշը չպատվաստված անձանց շրջանում 4.9 անգամ ավելի բարձր էր, քան ամբողջությամբ պատվաստված անձանց դեպքում, իսկ չպատվաստվածների շրջանում հոսպիտալացման ցուցանիշը բարձր էր 29.2 անգամ:Լոս Անջելեսում 2 շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է

պատվաստված, բայց վարակված անձանց մինայն 3.2%- ը,

պատվաստումը չավարտած անձանց 6.2%-ը,

չպատվաստվածների՝ 7.6 %-ը:

Աղբյուրը՝ Ֆորբս