Երեք փոփոխություն, որ ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից. ԱՍՀՆ

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։

1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։ 

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․  Ազգային օպերատորը` «Հայփոստը», այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ «Հայփոստը» կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։