Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:
«Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: