«Ընտրություններ». ստեղծագործական հումորային մրցույթ է հայտարարվել ֆորումում

«Ընտրություններ». ստեղծագործական հումորային մրցույթ է հայտարարվել ֆորումում
«Ընտրություններ». ստեղծագործական հումորային մրցույթ է հայտարարվել ֆորումում

«Արդյոք ովքեր են», «Պահանջվում է փետրավոր», «Ճաու քաղաքի թագաժառանգը»: Սրանք այն ստեղծագործությունների անուններն են, որոնք մասնակցում են «Դար» ակումբի՝ Հայասատանում առաջին հայատառ ֆորումի «Ընտրություններ» ստեղծագործական հումորային մրցույթին:

Ֆորումը պարբերաբար ստեղծագործական արդիական մրցույթներ է հայտարարում իր 8000-ից ավելի անդամների համար, ու քանի որ այժմ ամենարդիական թեման ընտրություններն են, այս անգամվա մրցույթն էլ այդ խորագիրն է կրում:

«Թվում է, թե մի հատ էլ գրական մրցույթի տեսքով այս թեման արծարծելը ավելորդ ծանրաբեռնելու է մեզ: Բայց ես այդպես չեմ կարծում, որովհետև հուսով եմ, որ այստեղ կտեսնենք նոր խոսք, նոր մոտեցումներ, որոնք մեզ կցրեն առօրյաից»,- գրել է ֆորումի ղեկավարը՝ Արտակ Հարությունյանը (ֆորումում մականունը՝ Չուկ) մրցույթը հայտարարելուց առաջ:

Մրցույթի հաղթողը պարզ կդառնա 3 օր հետո ակումբցիների քվեարկության արդյունքում, իսկ պատմվածքները կարող եք կարդալ այստեղ:

© Medialab.am