ՀԱԿ-ը ահազանգում է. հանրահավաքին ընդառաջ փողոցները փակում են, թռուցիկները` խլում

ՀԱԿ-ը ահազանգում է. հանրահավաքին ընդառաջ փողոցները փակում են, թռուցիկները` խլում
ՀԱԿ-ը ահազանգում է. հանրահավաքին ընդառաջ փողոցները փակում են, թռուցիկները` խլում

ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե իրենք բազմաթիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների եւ միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլեւ տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երեւան ուղեւոր չտեղափոխել։

Հիշեցնենք, փետրվարի 18 Կոնգրեսը հանրահավաք է կազմակերպելու Մատենադարանի հարող տարածքում, որը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

Ըստ Կոնգրեսի հաղորդագրության, «հանձնարարություն է տրված նաեւ ամենուր խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը»։

«Վարչախումբն այնքան է սարսափած Հայ Ազգային Կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքից, որ պատրաստ է հանրապետությունով մեկ կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ արգելքները հաղթահարելու համար։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այդօրինակ դեպքերի, մեզ անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին»,- գրված է ընդդիմության հաղորդագրության մեջ:

«Մեդիալաբի» տեղեկություններով, ընդդիմադիր ուժի հանրահավաքից առաջ փետևվարի 17-ին խոչըդնոտներ են ստեղծվել նաեւ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների համար:

Մասնավորապես, Էրեբունու հիվանդանոցի մոտ մի քանի քաղաքացիական համազգեստով երիտասարդներ հարձակվել են իրազեկող երիտասարդների վրա եւ խլել հանրահավաքի իրազեկման թռուցիկները:

 

© Medialab.am