ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։