«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված և հոսպիտալացված քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժումը․ ԱՆ

Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից: