Օլիգարխիայի առանցքային պտուտակը

Մայիսի 6-ի ընտրության պաշտոնական արդյունքով խորհրդարանում վերհաստատված եւ այդ դափնիների վրա ամառային “սիեստայի” պատրաստվող օլիգարխները Հարսնաքարի ողբերգությունից հետո հայտնվեցին բավական ծանր կացության առաջ, քանի որ տեղի ունեցածը հանրության շրջանում վերստին առաջնային դարձրեց օլիգարխիկ տնտեսա-քաղաքական եւ իրավական համակարգի խնդիրը:

Այդ մթնոլորտում, բավական հետաքրքրական է օլիգարխիկ համակարգի “սրբապատկերներից” մեկի՝ Սամվել Ալեքսանյանի իրավիճակը: Բանն այն է, որ հասարակական հարվածի տակ է հայտնվել նրա ընկեր Ռուբեն Հայրապետյանը, ու Սամվել Ալեքսանյանը հայտնվել է ընկերոջը հասարակությունից պաշտպանելու բարոյական պարտավորության առաջ: Ընդ որում, առաջին օրերին՝ դեպքից անմիջապես հետո, Ալեքսանյանը նույնիսկ փորձեց անել այդ բանը՝ հայտարարելով, թե Հայրապետյանը ոչ մի կապ չունի թիկնապահների հանցանքի հետ: Բայց, հետագայում Սամվել Ալեքսանյանը կարծես թե լռեց, երբ իրադարձությունները բավականին ծավալվեցին եւ ինքն էլ հասկացավ, որ հանրությունն ամենեւին չի կատակում եւ հաստատակամ է հանցագործության լիարժեք բացահայտման իր պահանջով:

Եվ Սամվել Ալեքսանյանը, որ դարձել էր մամուլի հերոսներից մեկը, լռեց: Ի վերջո օլիգարխները կարողանում են հաշվել իրենց շահը, ու Ալեքսանյանը թերեւս հաշվեց, որ ընկերոջն օգնել չի կարող, փոխարենը կարող է վնասել նաեւ իրեն՝ առանց այդ էլ լինելով բավական ծանր վիճակում. Ալեքսանյանը սիրում է այստեղ ու այնտեղ ներկայանալ որպես «խեղճ ու կրակ» մեկը, ով մի կերպ ապրում է կնոջ հաշվին եւ նախընտրական ծախսեր անում Ռուբեն Հայրապետյանի փոխանցած դրամներով:

Այդ ամենն իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան լուրջ: Բանն այն է, որ վերջին շրջանում, հատկապես խորհրդարանի ընտրության ժամանակաշրջանում, հենց ընկերներ Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանն էին, որ հանրությանը դարձրել էին ծաղրի առարկա:Կարդալ ավելին