«Պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին». Արման Բաբաջանյան

«Պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին». Արման Բաբաջանյան
«Պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պարզաբանումներ ստանալու համար դիմել է Վահե Գրիգորյանին։ Այս մասին նա տեղեկացնում է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը:
Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»: