Միջազգային արձագանքը վրաստանյան իրադարձություններին․ Aliq.ge

Այսօր առավոտյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, թե՛ միջազգային և թե՛ վրաստանյան արձագանքները շարունակվում են:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն՝ անդրադառնալով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում զարգացած իրադարձություններին՝ կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, անհանգստացնող է: Առաջին տուժողը հենց վրաց ժողովուրդն է։ Ես նրանց կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ, որ Վրաստանը նահանջի: Մենք աջակցում ենք նրանց, ովքեր պաշտպանում են օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը Վրաստանում», — Twitter — ում գրել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Վրաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, ով նշել է, որ Վրաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալումը խիստ անհանգստություն է առաջացրել:

«ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը, որպես մերձավոր գործընկեր և ձգտող երկիր, կպահպանի եվրաատլանտյան ժողովրդավարական չափանիշները, որոնց կատարման և պահպանման համար այդքան քրտնաջան աշխատել է: Սա ներառում է քաղաքական տարաձայնությունների լուծումը երկխոսության միջոցով և բևեռացված հռետորաբանությունից և գործողություններից խուսափելը», — գրել է Ապատուրայը:

Մանրամասները՝ այստեղ