ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա:
«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին ՀՀ ՊՆ-ն:
Հուլիսի 14ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով
ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի
Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող
Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է
զինծառայողների ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը:
Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի: