Ինչպես հաղորդում է News.am լրատվական կայքը `Լոռու մարզի Դարպաս գյուղում, նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան հարազատ հորն ու կնոջը դաժանորեն սպանած Մարտին Ալեքսանյանն արդեն կալանավորված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը:
Սպանությունից հետո Մարտին Ալեքսանյանը դիմել էր փախուստի, ոստիկանության կողմից հայտարարվել էր հետախուզում` նրան հայտնաբերելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում շամը 23:30-ի սահմաններում Մարտին Ալեքսանյանը նույն գյուղից հայտնաբերվել եւ կալանավորվել է:
Նշենք մեկ կարեւոր փաստ եւս: Սպանություն կատարած անձի 2 մանկահասակ երեխաներից մեկը` 1,5 տարեկան որդին, մոր սպանության ժամանակ եղել է մոր հետ նույն անկողնում, կնոջը սպանելուց հետո, Մարտին Ալեքսանյանը երեխային հանել է անկողնուց, մյուս երեխան` 6 տարեկան աղջիկը գտնվել է տատիկի մոտ: Այժմ 2 երեխաներն էլ հարեւանների խնամակալության տակ են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Դարպաս գյուղում, ժամը 7-ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորը` 60-ամյա հորն ու 29-ամյա կնոջը: Կասկածյալը` 34-ամյա Մարտին Աբրահամյանը դիմել է փախուստի:
Ոստիկանության փոխանցմամբ. նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով եւ ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետեւ, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Տեսանյութ. http://www.youtube.com/watch?v=Rev5P4FvZes&feature=player_embedded
© Medialab.am