Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան Փաշինյանը ընդգծել է, որ եթե որևէ պաշտոնյա կառավարությունում ունի հակառակ դիրքորոշում, ապա պետք է լքի պաշտոնը։
«Ընդհանրապես, եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,-ասել է նա։



















