«Hraparak.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով. Ոստիկանություն

«Hraparak.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Բանավեճ Արծվիկ Մինասյանի և ոստիկանության կապիտանի միջև» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանական համազգեստով ծառայողի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի է ունենում քաղաքացիների կողմից ճանապարհի երթևեկելի մասի փակելը դադարեցնելուն ուղղված պահանջը չկատարելու վերաբերյալ բանավեճ:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից ու եղել են իրավաչափ:

Ոստիկանության կապիտանի կողմից կարգապահական խախտումներ թույլ չեն տրվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։