Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ավելի վաղ, ՔԿ-ն հայտնել էր, որ   փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանը գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: