Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է․ կա կուտակված 335 բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։