Անահիտ Ավանեսյանը գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է համարում

Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը բավականին կայունացել է, որը կապված է ուսումնական արձակուրդների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Հուսով եմ, որ կայունացման հետ նաև կունենանք որոշակի նվազում: Իրավիճակը մահճակալների և ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին հոսպիտալացված է 595 քաղաքացի`նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են:  Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չունեն:

«Այն բավականին արդյունավետ է և օգնում է, որպեսզի խուսափենք նաև գրիպով հիվանդանալուց և ծանր ընթացքներից»,- ասաց Ավանեսյանը: