«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենի մոտ հայտնաբերվել է COVID-19

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի և ևս 10 բուժաշխատողի մոտ հաստատվել է COVID-19-ը․ նրանք մեկուսացված են։

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Տնօրենն իրեն լավ է զգում, նրա մոտ ախտանշաններ չեն եղել, այժմ ըստ ցուցումների՝ նա մեկուսացված է։ Ներկա պահին վարակված է 10 բժիշկ։ Մարտի 1-ից մինչև օրս հիվանդանոցում վարակվել է 90 աշխատակից՝ այդ թվում օրդինատորներ, բժիշկներ, տնտեսական հատվածի աշխատողներ, պահակներ»,- նշեց Դանիելյանը։