Հարավում մարտերը շարունակվում են, խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ․ ՊՆ ներկայացուցիչ

Արցախի հարավային սահմանում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչ այդ, հիշեցնենք, Արցախի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքները այսուհետ դառնում են Պաշտպանության բանակի թիրախները։ Դա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ահաբեկչական բանակը թիրախավորել է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը։ Այս հայտարարությունից հետո Գյանջայի ռազմական օդանավակայանը խոցվեց Պաշտպանության բանակի կողմից։

Արցախի նախագահը միաժամանակ, կոչ էր արել Ադրբեջանի բնակչությանը հեռանալ այդ տարածքներից։