«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Տեսանյութ

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Տեսանյութ
«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության։

Երևան համայնքը, ի դեմս նոր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ շփման խնդիրը: Այս ուղղությամբ արմատապես նոր մոտեցումներ են որդեգրվել: 
«Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ»,- նշել է քաղաքապետը:

Ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև համագործակցության հաստատումը՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ ու հանուն մարդկանց և կենդանիների բնականոն համակեցության:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է Հայկ Մարությանը: