Ալեն Սիմոնյանի հայտարարությունը նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին․

«Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության Նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահի հրաժարականին ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱԺ հունվարի 24-ի նիստում:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։