Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ այս քրեական գործն իր տեղն է գտնելու պատմության դասագրքերում:

Նա նաև դիմեց դատավորին. «Այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին, ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու բացասական հերոսները: Դուք այն անձնավորությունն եք, որը ևս մեկ էջ է գրում այս քրեական գործի, այս պատմության մեջ: Թե ինչպիսին է լինելու այդ էջը, կախված է միայն Ձեզանից»:

Պաշտոնաթող նախագահը նաև անդրադարձավ դատախազությանը. «Դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի, ոնց ուզես՝ մեկնաբանես, հիմա սա է: Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում