Այս փուլում գերիների ցանկերի ճշտման գործընթաց է, առաջիկայում տեղի կունենա փոխանակումը․ Ավինյան

Այս փուլում գերիների ցանկերի ճշտման գործընթաց է, մոտ ժամանակներում այդ աշխատանքները կավարտվեն, տեղի կունենա փոխանակումը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան ԱվինյանԸ

«Եվ հայկական կողմը, և ադրբեջանական կողմն արդեն իսկ իրենց ցանկերը ներկայացրել են, այս փուլում տեղի է ունենում այդ ցանկերի ճշտման գործընթացը։ Եվ վերջնական ցանկերը հաստատելուց հետո տեղի կունենա փոխանակումը։ Մենք փորձում ենք այդ պրոցեսն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Մենք առաջարկել ենք երկու հիմնական սկզբունք՝ բոլորը բոլորի դիմաց։ Եվ ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է։ Մենք նաև առաջարկել ենք հետագայում գերիների հայտնաբերման դեպքերում առանց որևէ նախապայմանի և վերադարձի սկզբունքը կիրառել»,- նշեց փոխվարչապետը։