«ՀԱԿ-ն աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է իշխանություններից». Հայտարարություն

«ՀԱԿ-ն աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է իշխանություններից». Հայտարարություն
«ՀԱԿ-ն աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է իշխանություններից». Հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Այսօր կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույց։ Նրանք Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակել են որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն եւ պահանջել, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։

Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, եւս մի անգամ բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների եւ քրդերի ցեղասպանությունը կանխելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար»։

© Medialab.am