Երիտասարդ աղջիկը և տղան այրել են Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններ, կոտրել սուպերմարկետի ապակիները

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում է․

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են. Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում…

Gepostet von Hakob Karapetyan am Dienstag, 2. Juni 2020