Քննարկվել են իրանական կոոպերատիվների և հայաստանյան գործարարների միջև գործակցության հնարավորությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի կոոպերատիվների զարգացման և նորարարությունների կենտրոնի տնօրեն Սեյեդ Սաջադ Նուրիին։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան առևտրային կապերի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել իրանական կոոպերատիվների և հայաստանյան գործարար շրջանակների միջև համագործակցության կայացման հարցերին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 16-ին վերոնշյալ կենտրոնի և իրանցի գործարար շրջանակների՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ պետական մարմինների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։