Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին

Ռումինիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է․

«Պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- նշված է հրապարակման մեջ: