Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով

Transavia ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։