Ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մարտի 28-ից 30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ 1500 քմ, Գայ գյուղում՝ 200 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, Ախուրյան գյուղում՝ 8000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.6 հա։