Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի հանդեպ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի հանդեպ վարույթ է հարուցել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի հանդեպ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանի հանդեպ վարույթ է հարուցել։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։ 

Հանձնաժողովը գումարել է թվով 4 նիստ և կայացրել է 7 որոշում։

Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

2019 թվականի դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն զուգահեռ շարունակել է տնօրինել «Երկուս ու կես» ՍՊԸ-ն։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել»։