Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»: