Բեյրութի քաղաքային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքից հեռացել է Անետ Խաչիկյանը, որը գտնվում էր հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Արևելք լրատվականը:
Ըստ աղբյուրի, Խաչիկյանը մահացել է Լիբանանի Զահլե քաղաքի հիվանդանոցում։ Նշվում է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 15-ի:
Հիշեցնենք՝ պայթյունը Բեյրութում տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 200-ից ավելի մարդ, վիրավորվել՝ 5000-ը։