Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած խաղաղապահները վերադարձել են հայրենիք

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։