Ռուսաստանը ներկայում քիչ հավանական է համարում Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման վերսկսումը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկայիս իրավիճակը պերճախոս կերպով ցույց է տալիս այս պահին նման ծրագրերի իրականացման անհնարինությունը»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել ապագայում գազի տարանցման վերականգնման հնարավորությունը՝ նշելով, որ դա կախված կլինի վաճառողների և գնորդների ցանկությունից ու հնարավորություններից։
Պեսկովն ընդգծել է, որ թեև եվրոպական շուկան Ռուսաստանի համար նախընտրելի է, գազի համաշխարհային շուկան դրանով չի սահմանափակվում։
«Համաշխարհային տնտեսական աճի կենտրոնները Եվրոպայում չեն։ Դրանք գտնվում են կոլեկտիվ Հարավում»,- հայտարարել է նա։



















