Վրաստանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող

Վրաստանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող
Վրաստանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող

Երեւանում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթը: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող CANDY խումբը, որը Մարզահամերգային համալիրի բեմում կատարեց Candy Music երգը: Վրացական խմբի անդամներից երգչուհիներից մեկը Աննա Խանչալյանն է:

Քվեարկության արդյունքում Վրաստանը ստացավ 108 միավոր: Երկրորդ տեղում Նիդեռլանդների ներկայացուցիչն էր` 102 միավորով, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերում Բելառուսն ու Ռուսաստանն էին, որոնք ստացել էին 99 միավոր: Հայաստանը այս անգամ միայն 5-րդն էր:

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Դալիթան` Welcome to Armenia կատարմամբ:

© Medialab.am