ԱՄՆ-ը Պետրոսյանի մահվան թափանցիկ քննության կոչ է անում Ադրբեջանին

ԱՄՆ-ը Պետրոսյանի մահվան թափանցիկ քննության կոչ է անում Ադրբեջանին
ԱՄՆ-ը Պետրոսյանի մահվան թափանցիկ քննության կոչ է անում Ադրբեջանին

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան և այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Միացյալ Նահանգները իր անկեղծ ցավակցություններն է հղում պարոն Պետրոսյանի ընտանիքին», – ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Ի պատասխան Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցի հրապարակած հաղորդագրությունում Պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում այդ միջադեպի թափանցիկ հետաքննություն վարել և հրապարակել դրա արդյունքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/