Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից

Հունիսի 9-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալվանք գյուղի սկզբնամասում քաղաքացին ընկել է փոսը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոսից դուրս են բերել Էդվարդ Ա․-ին (ծնված 1968 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։