Ի՞նչ իրավիճակ է ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումից հետո. նոր մանրամասներ.Factor

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվելու այդ տարածքում։ Հակառակ սրան՝ ՊՆ-ից հայտնել էին, որ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ 

Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր ադրբեջանական սադրանքին հաջորդած լարվածությունը կտրուկ թուլացել է։ Հայկական կողմի կոշտ պատասխանի և դրան հաջորդած ռուսական կողմի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը։

Ամենայն հավանականությամբ՝ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, և կողմերը կվերադառնան ելման դիրքեր։ Նշենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմից տուժածներ չկան։