Ընտրացուցակներում Ավետիսյանների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է. Պաշտոնական

Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ…» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է  քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝  նյութեր նախապատրաստելու համար:

ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրացուցակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրու Մյասնիկյան փողոցի 188-րդ տանը սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին` ներառյալ երկու տարեկան աղջիկ երեխային: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում` զենքին ամրացված սվին դանակի հարվածներից ստացած վնասվածքներից:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեղադրանքով ձերբակալվել էր Գյումրում ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: