Քանի՞ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը

Քանի՞ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը
Քանի՞ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից: 

Այսօր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես  նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»:

© Medialab.am