Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում:

Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն:

Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական: Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպայի Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:

Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին: