Մեր ծրագիրը շատ կարճ է, հասկացե՛ք՝ Հայաստանում հրդեհ է, պետք է հանգցնել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

Մեր ծրագիրը շատ կարճ է լինելու։ Այդ մասին Հանրայն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, որը ընտրություններում գլխավորում է Հայ Ազգային կոնգրես կուսակցության ցուցակը:

Նա ասել է, որ մեծ-մեծ ծրագրերի մասին այս պահին ավելորդ է խոսելը:

«Այդ առումով մեր ծրագիրը շատ կարճ է լինելու: Հասկացե՛ք՝ Հայաստանում հրդեհ է: Հրդեհի ժամանակ ի՞նչ են անում։ Հանգցնում են հրդեհը։ Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի հրդեհը հանգցնելը՝ գործի քցի պետական մեքենան։

Այսօր պետական մեքենան ջախջախված է, կառավարելիությունը 0-ի հավասարեցված:

Մենք նման իրավիճակ ունեցել ենք՝ 91 թվականին՝ պետական մեքենա գոյություն չուներ, ոստիկանություն չկար, ՏԻՄ-եր չկային, բյուջե չկար, քայքայվել էր ամեն ինչ: Հիմա այդպիսի իրավիճակ է: Եթե կա էլ, ապա իրենց գործով չեն զբաղված՝ իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով», -ասել է առաջին նախագահը: