ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվեց. Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)։ Թե որ դեպքի առթիվ է հարուցվել քրեական գործը, Թադևոսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք՝ Ջանիբեկ Հայրապետյանը 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել թիվ 10 ընտրական տարածքից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Մինչ այդ նա զբաղեցրել է Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։